Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց շահերը չեն ոտնահարվի

ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց շահերը չեն ոտնահարվի

Դեկտեմբերի 1-ին «Վարկած» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ընթացքում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Համաճարակային հսկման բաժնի պետ Արշակ Պապոյանն ասել է. «Դեկտեմբերի 1-ի դրությամբ մեր հանրապետությունում կա գրանցված 1136 ՄԻԱՎ վարակի դեպք, որից 165-ը գրանցվել է այս տարվա 11 ամիսների ընթացքում»: Պապոյանն ընգծել է, որ վերոնշյալ վիճակագրությունն ամենևին էլ չի խոսում նրա մասին, թե ՄԻԱՎ-ով մարդիկ այս տարի են վարակվել: Ըստ բանախոսի, հիվանդությունն ունի երկարատև գաղտնի շրջան (8-10 տարի):


Պապոյանն տեղեկացրել է, որ թվերի աճ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված մարդկանց դեպքեր ամբողջ աշխարհում սկսած 2010 թվականից չի գրանցվել: Այն, Պապոյանի խոսքով, պայմանվորված է նրանով, որ ամբողջ աշխարհում զգալիորեն մեծացել է հակավիրուսային բուժման հասանելիությունը: Բուժում, որը թույլ է տալիս բարելավել մարդու կյանքի որակը, երկարաձգել նրա կյանքի տևողությունը:


ՄԻԱՎ-ով, ըստ մասնագետի, կարելի է վարակվել անգամ մեկանգամյա անպաշտպան սեռական հարաբերություն ունենալուց, մեկանգամյա ներերարկային թմրամիջոց օգտագործելով:


Լրագրողների հարցին, թե արդյո՞ք ռիսկային մեծ խումբ են կազմում ներերարկային թմրամիջոց օգտագործող անձիք, Պապոյանը բացասական պատասխան է տվել: Ռիսկային խմբում, ըստ նրա, կարող են նաև ընգրկվել տղամադկանց հետ սեռական հարաբերություն ունեցող անձիք, ինչպես նաև կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանայք: 


Պապոյանը նաև ասել է, որ սովորաբար, ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ հայտնվում են տեսադաշտում միայն այն ժամանակ, երբ ի հայտ են գալիս կլինիկական արտահայտությունները, երբ իմուն համակարգը հայտնվում է խորը ընկճված վիճակում: Այդ փուլում, ըստ մասնագետի, դժվար է կանխարգելիչ միջոցներ կիրառելը: Պապոյանը ազգաբնակչությանը խորհուրդ է տվել ցուցաբերել անվտանգ վարքագիծ. պատահական սեռկան կապ հաստատելուց օգտագործել պահպանակ, հրաժարվել ներերարկային ճանապարոհով թմրամիջոցներ օգտագործելուց, ինչպես նաև ժամանակին հետազոտվել: Բանախոսը անդրադարձել է նաև ՄԻԱՎ-ով վարակված հղինեներին: Վերջինս լրագրողներին հայտնել է, որ հանրապետությունում արձանագրվել է ՄԻԱՎ-ով հիվանդ 22 անչապահաս երեխա. «2007 թվականից ի վեր, ՄԻԱՎ-ով վարակված հղիներից ծնված և մորից երեխա փոխանցված վարակի դեպք չի արձանագրվել»,-փաստել է Պապոյանն ու հավելել, որ սա խոսում է ներկայումս հղիների հետազոտությունների որակի  բարելավվման մասին: Եթե հղին վարակված է ՄԻԱՎ-ով, ըստ Պապոյանի, նա ստանում է կանխարգելիչ բուժում, ծննդաբերությունն էլ կեսարյան հատումով է ընթանում, իսկ հետագայում մայրը կերակրում է երեխային արհեստական կաթնախառնուրդներով: Արդյունքում, ՄԻԱՎ-ով վարակված հղին ունենում է առողջ երեխա:

 

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը ասուլիսի ընթացքում անդրադարձել է, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «Իրավական կլինիկա» կոչված ծրագիրը, խոսել, թե ինչ խնդիրներ ունեն ՄԻԱՎ-ով հիվանդ մարդիկ:


«Ասեմ, որ ծրագիրն իրականացվում է «Իրական աշխարհ - իրական մարդիկ» կազմակերպության հետ, ովքեր աշխատում են ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց հետ»,- նշել է Մ. Հովսեփյանն ու հավելել, որ «Իրավական կլինիկա» ծրագրի շրջանակներում իրենք աշխատում են երիտասարդների հետ: Ծրագրի բուն նպատակն է, ըստ Հովսեփյանի, բարձրացնել մարդկանց կրթվածության մակարդակը, տեղեկատվության  աստիճանը:


«Իրավական կլինիկա» ծրագիրը, Հովսեփյանի փոխանցմամբ, աշխատում է առավել վտանգի ենթարկված բնակչության  խնդիրների և նրանց շահերի պաշտպանության հարցերով:


«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ նախագահը լրագրողներին ասել է, որ ծրագրի շրջանակներում կազմակերպվել են խմբակային և անհատական հանդիպումներ`ոլորտի առկա խնդիրներն է´լ ավելի լավ պատկերացնելու համար: Վերջինս ցավով նշել է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ խտրականության, իրավունքի ոտնահարման դեպքեր են հանդիպում: Ըստ Հովսեփյանի, խնդիրներ են ծագում նաև բժշկական հաստատություններում: «Երբեն անձնակազմը հրաժարվում է սպասարկել տվյալ հիվանդին, կամ` նրա երեխային»,- նշել է Հովսեփյանը:  


Հովսեփյանը նաև տեղեկացրել է, որ «Իրավական կլինիկա» ծրագիրն իր գործունեությունը սկսել է այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներից: Առայժմ աղմկահարույց դեպքեր չեն գրանցվել: Ծրագրում ընգրկված են իրավաբաններ, ովքեր կարող են խորհուրդներ տալ` շահերը վերականգնելու համար, հարկ եղած դեպքում, նաև ուղեկցել մինչև դատարան:

 

Լուսանկարները` med-practic.com

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ